Չինաստանում առնվազն 11 մարդ է զոհվել կարաոկե-բարում բռնկած հրդեհի հետևանքով
Աշխարհ
Առնվազն 11 մարդ է զոհվել Հենանի նահանգի (Կենտրոնական Չինաստան) կարաոկե-բարում բռնկած հրդեհի հետևանքով, ևս 36 մարդ տուժել է, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Սինհուա գործակալությանը:
Ողբերգությունը տեղի է ունեցել Չանյուանի գավառում: Տեղական իշխանությունների հայտարարության համաձայն՝ հրդեհը հաջողվել է մարել դրա սկսվելուց միայն 45 րոպե անց:
Բոլոր տուժածներին տեղափոխել են հիվանդանոց: Ոստիկանությունն սկսել է հրդեհի բռնկման պատճառների հետաքննությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու