Ստրասբուրգում այսօր բացվում է Եվրախորհրդարանի՝ այս տարվա վերջին լիագումար նիստը
Աշխարհ
Ստրասբուրգում այսօր մեկնարկում է Եվրախորհրդարանի այս տարվա վերջին լիագումար նիստը: Այդ մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:
Քննարկվելիք գլխավոր թեմաների թվում են Պաղեստինի ճանաչումն ու Վրաստանի հետ Ասոցացման համաձայնագրի վավերացումը:
Խորհրդարանը հավանություն կտա փաստաթղթի վավերացմանը հինգշաբթի: Համաձայնագիրը երրորդն է նմանատիպ պայմանագրերի շարքում, որոնց վավերացումը պահանջվել է խորհրդարանի կողմից: Նախկինում հաստատվել են Ուկրաինայի և Մոլդովայի հետ համաձայնագրեր:
Պաղեստինի ճանաչման վերաբերյալ քննարկումները կկայանան չորեքշաբթի: Նույն օրը կայանալու է ԵՄ-ի եկող տարվա բյուջեի շուրջ քվեարկությունը:
Եվրախորհրդարանի ընթացիկ նիստը կավարտվի դեկտեմբերի 18-ին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու