Սիդնեյում ոստիկանությունը բանակցություններ է վարում պատանդառու չարագործի հետ
Աշխարհ
Սիդնեյում ոստիկանությունը բանակցություններ է վարում ծայրահեղական այն տղամարդու հետ, որը պատանդ է վերցրել սրճարաններից մեկի անձնակազմին ու այցելուներին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Ոստիկան բանակցորդները կապի մեջ են մտել հանցագործի հետ… դա կարող է տևել մի որոշ ժամանակ, բայց մենք ցանկանում ենք բանը խաղաղությամբ ավարտել»,- ասել է տեսուչ Քեթրին Բյոռնը մամուլի ասուլիսում, որը հեռարձակվել է հեռուստաալիքների եթերում:
Նրա խոսքով՝ ոստիկանությունն այն կարծիքին է, որ սրճարանում գտնվում է ավելի քան 30 մարդ:
The Guardian-ը հաղորդել է, որ հինգ պատանդների հաջողվել է դուրս պրծնել սրճարանից: Ավստրալական ԶԼՄ-ների տվյալներով՝ փախածներից երեքը սրճարանի աշխատակիցներ են: Առայժմ հայտնի չէ, նրանց հաջողվել է փախչել, թե նրանք ազատ են արձակվել, հաղորդել է ՌԻԱ «Նովոստին»:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու