Իրաքցի պաշտոնյան օտարերկրյա ուժերի կողմից ցամաքային գործողություն սկսելու կոչ է արել
Աշխարհ
Իրաքի Ալ-Անբար նահանգի Ալ-Բաղդադի շրջանի վարչակազմի գլխավոր վարչության պետը կոչ է արել Իրաքի կառավարությանը դիմել ԱՄՆ-ին՝ ցամաքային ռազմական գործողություն սկսելու խնդրանքով՝ «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների գրաված տարածքներն ազատագրելու: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»:
«Այլ հնարավորություն չկա զավթիչներից Ալ-Անբարն ու Իրաքն ամբողջությամբ ազատագրելու համար ՝ բացի ԱՄՆ-ի կամ այլ օտարերկրյա զորքերի կողմից ցամաքային գործողություն իրականացնելը։ Այդ երկրներն ահաբեկիչների դեմ պայքարի փորձ ունեն և այնպիսի զենքեր, որոնք չունեն իրաքցի զինվորները»,-հայտարարել է նա:
Ալ-Օբեյդիի խոսքով՝ զինամթերքը, որն ունեն ԻՊ-ի զինյալները, որակապես գերազանցում է Իրաքի ունեցած զենքերին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու