ՕՊԷՔ-ը նավթահանույթի բաժնեմասերը պահպանելու որոշումը չի փոխի գների նույնիսկ մինչև 40 դոլար անկման դեպքում
Աշխարհ
ՕՊԷՔ-ը հանույթի բաժնեմասերը պահպանելու իր որոշումը չի փոխի, նույնիսկ եթե նավթի գինն ընկնի բարելի դիմաց մինչև 40 դոլար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Bloomberg գործակալությանը հայտարարել է Արաբական Միացյալ Էմիրությունների Էներգետիկայի նախարար Սուհեյլ ալ Մազու րին: «Մենք չենք պատրաստվում փոխել մեր կարծիքը, եթե գները հասնեն 60 դոլարի կամ 40 դոլարի»,- գործակալությանը հայտարարել է ալ Մազուրին:
ՕՊԷՔ-ը չի պատրաստվում անհապաղ փոխելու նավթի հանույթի բաժնեմասերը պահպանելու որոշումը: Նախարարը հայտնել է, որ Նավթ արտահանող երկրների կազմակերպությանն առնվազն եռամսյակ է անհրաժեշտ արտահերթ նիստի մասին որոշում կայացնելու համար՝ նշելով, որ ընթացիկ պայմանները չեն արդարացնում նման նստի գումարումը:
Նոյեմբերի 27-ին Վիեննայում կայացած 166-րդ նիստում ՕՊԷՔ-ի անդամ երկրները որոշել են նավթի հանույթի բաժնեմասը օրական 30 միլիոն բարելի մակարդակում պահպանել մինչև կազմակերպության հաջորդ նիստը՝ 2015 թվականի հունիսը:
ՕՊԷՔ-ը միավորում է Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի ութ երկրներ, Նիգերիան, Անգոլան, Վենեսուելան և Էկվադորը՝ 12 անդամ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու