Իլհամ Ալիևը հաջի է դարձել
Աշխարհ
Համացանցում տեսանյութ է տարածվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Մեքքա այցելելու և հաջի դառնալու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տեսանյութը տարածվել է այն բանից հետո, երբ Ադրբեջանի հոգևոր առաջնորդ, Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեն ANS հեռուստատեսության տնօրեն Վահիդ Մուստաֆաևին տված հարցազրույցում պատմել է Իլհամ Ալիևի՝ իր հետ Մեքքայում միասին նամազ անելու մասին:
«Նամազի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հարցրեցի, թե ե՞րբ է սովորել նամազ անելու արարողակարգը: Նա էլ պատասխանեց, որ դա ինքը սովորել է դեռևս երեխա ժամանակ», -պատմել է Փաշազադեն:
Հարցազրույցում Փաշազադեն հիշատակել է Թուրքիայի նախկին նախագահ Թուրղութ Օզալի և Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի հանդիպման մասին, որի ժամանակ ինքն իմացել է, որ Հեյդար Ալիևը, ով իր կյանքի մեծ մասն ապրել է աթեիստ ՍՍՀՄ-ում և ղեկավար պաշտոն զբաղեցրել «ամենասահմռկեցուցիչ» կառույցներից մեկում' ԿԳԲ-ում, ժամանակին մեկնում էր Մեքքա' նամազի:
«Ավելին, նամազ է անում նաև Ադրբեջանի ներկայիս նախագահ Իլհամ Ալիևը: Մենք նրա հետ միասին նամազ ենք արել Մեքքայում», -ասել է Ադրբեջանի շեյխը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու