«Թուրքիան երբեք ԵՄ անդամ չի լինելու». ՌԴ վարչապետ
Աշխարհ
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է , որ Թուրքիան երբեք չի անդամակցելու Եվրամիությանը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Նեզավիսիամայա գազետա» թերթում հրապարակած հոդվածը, անդրադառնալով Ուկրաինական ճգնաժամին, Մեդվեդևն ասել է. «Եվրոպայի ճանապարհն ընտրելու մասին ժողովրդին հայտարարած Կիևի ներկայիս ղեկավարներին Եվրամիությունը մոտ չի թողնում անգամ հեռու դրված աթոռին: Ուկրաինային նայելիս՝ միտքս Թուրքիան է գալիս: Թուրքիայի և ԵՄ միջև գործընկերության համաձայնգիրը ստորագրվել է 51 տարի առաջ: Արդյունքում՝ Թուրքիան դեռևս սպասում է ԵՄ դռան շեմին: Հիշում եմ՝ ժամանակին ՌԴ նախկին վարչապետ Վիկտոր Չեռնամիրդինի այդ թեմայով կատակը. «Ե՞րբ է Ուկրաինան մտնելու ԵՄ: Թուրքիայից հետո: Թուրքիան ե՞րբ է դառնալու ԵՄ անդամ: Երբեք: Ցավալի է, որ Չեռնամիրդինի այս կատակը շատ լավ ցուցադրում է իրականությունը», -ասել է Մեդվեդևը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու