Օբաման դեռ չի որոշել՝ ստորագրելու է արդյոք Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին նոր օրենքը
Աշխարհ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը ներկայումս ուսումնասիրում է Ուկրաինային ռազմական օգնության և Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին Կոնգրեսի կողմից ընդունված օրինագիծը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Սպիտակի տան ներկայացուցիչը:
Նա նշել է, որ պետության ղեկավարը «դեռեւս խորապես անհանգստացած է» Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններից, սակայն Վաշինգտոնը մտադիր է համաձայնեցված գործել իր դաշնակիցների հետ, որպեսզի վնաս չհասցնի ամերիկյան բիզնեսին, նավթաշուկային և գլոբալ տնտեսությանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու