Իրանը դատապարտել է Սիդնեյում կատարված ահաբեկչական գործողությունը
Աշխարհ
Թեհրանը դատապարտում է պատանդառումն ավստրալական Սիդնեյում, որը կատարվել է իրանցի Մեն Հերոն Մոնիսի կողմից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ:
«Նման անմարդկային մեթոդների օգտագործումը և հանուն իսլամի վախ ու խուճապ առաջացնելը չի կարելի արդարացնել ոչ մի պարագայում»,- Press TV հեռուստաալիքը մեջբերել է Իրանի ԱԳ նախարարության ներկայացուցիչ Մարզիե Աֆհամի հայտարարությունը:
Նա նաև նշել է, որ ավստրալական ոստիկանությունը լիովին իրազեկված է եղել չարագործի հոգեկան խնդիրների մասին: Ավելի ուշ այդ տեղեկատվությունը հաստատել է Ասվտրալիայի վարչապետ Թոնի Էբոթը, որը դեկտեմբերի 16-ին ելույթ է ունեցել Կանբերայում կայացած մամուլի ասուլիսում: «Հանցագործն արդեն հայտնվել էր իշխանությունների տեսադաշտում: Նա դաժան հանցագործությունների, ծայրահեղականությամբ տարվելու և հոգեական անկայունության հետ կապված մեծ անցյալ ունի»,- հայտնել է կառավարության ղեկավարը:
Մեն Հերոն Մոնիսը, որը հայտնի է նաև որպես «շեյխ Հարոն», Սիդնեյի կենտրոնում գտնվող Lindt սրճարանում պատանդ էր վերցրել 17 մարդու, որոնց նա պահել է 16 ժամ: Նա պահանջում էր իրեն տրամադրել «Իսլամական պետություն» խմբավորման դրոշը, ինչպես նաև հայտարարում էր, որ ցանկանում է խոսել Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթի հետ: Ոստիկանությունը ազատել է պատանդներին, սակայն գրոհի ընթացքում զոհվել է երեք, վիրավորվել՝ հինգ մարդ, ներառյալ մի ոստիկան: Սպանվածների թվում է նաև հանցագործը, հաղորդել է ՌԻԱ «Նովոստին»:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու