Պակիստանում առնվազն 15 մարդ զոհվել դպրոցի վրա թալիբների հարձակման հետևանքով
Աշխարհ
Առնվազն 15 աշակերտ է զոհվել, ևս 36-ը՝ վիրավորվել դեկտեմբերի 16-ին Պակիստանի Փեշավար քաղաքի դպրոցներից մեկի վրա թալիբների հարձակման ընթացքում: Ինչպես տեղի լրատվամիջոցներին հայտնել են քաղաքի ոստիկանության ներկայացուցիչները, դպրոցի շենքում ուժգին պայթյուն է լսվել, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Ըստ նախնական տվյալների, վեց զինյալներ մոտոցիկլետներով մոտեցել են ուսումնական հաստատության շենքին և անկանոն կրակ բացել պահակների վրա: Դրանից հետո ահաբեկիչները փողոցում գտնվող երեխաներին ստիպել են մտնել շենք և սկսել են գնդակոծել արտակարգ պատահարի վայր ժամանող ոստիկաններին:
Ահաբեկիչներն ունեն մահապարտի գոտիներ, նռնակներ և ինքնաձիգ զենք: Դպրոցի մերձակա տարածքը շրջապատված է իրավակարգի ուժերի կողմից:
Պակիստանցի թալիբների «Թերիք-ի-թալիբան Պակիստան» շարժումը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը: Ահաբեկիչներն առայժմ ոչ մի պահանջ չեն առաջադրել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու