Վախթանգ Կիկաբիձեն պատմել է, թե ինչպես է իրեն «ինչ-որ հիմար զանգել ինքնահռչակ ԴԺՀ-ից» և սպառնացել սպանել
Աշխարհ
Oրերս Վախթանգ Կիկաբիձե այցելել է Կիև և ելույթ ունեցել «Վեչերնի Կվարտալ» ամանորյա հաղորդաշարի շրջանակներում: Այս մասին հայտնել էobozrevatel.com-ը։
Հարցազրույցի ժամանակ Կիկաբիձեն հիշել է մի զվարճալի դեպքի մասին, որը տեղի է ունեցել իր հետ Ուկրաինային աջակցելու պատճառով։ Դերասանին զանգահարել է մի անհայտ անձ՝ ասելով, որ ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունից է և սպառնացել է սպանել նրան։
«Ինչ-որ հիմար էր զանգել ինձ, ինչը, սակայն, ինձ այդքան էլ չի անհանգստացնում, որքան այն հարցը՝ որտեղի՞ց իրեն իմ անձնական հեռախոսահամարը»,- պատմել է նա։
76-ամյա դերասանի կարծիքով` իր հեռախոսահամարը այսպես կոչված «ԴԺՀ»-ից կարող էին տալ միայն լրագրողները։
ԶԼՄ-ներն անդրադարձել են քաղաքական թեմաներին և խնդրել են Կիկաբիձեին խորհուրդ տալ շարքային ուկրաինացիներին՝ ինչպես հաղթել Ռուսաստանի հետ տեղեկատվական պատերազմում և պահպանել Ռուսաստանում գտնվող իրենց ընկերներին։
Մտորելուց հետո դերասանը պատասխանել է. «Եթե ես դա իմանայի, ապա մեզ մոտ էլ ամեն ինչ կարգին կլիներ։ Մենք անցել ենք այն ամենը, ինչ կատարվում է այժմ ձեզ մոտ»։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու