ԻՊ-ի շարքերում կռվում են նաև 5 տարեկան երեխաներ. ՄԱԿ
Աշխարհ
«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը հարյուրավոր երեխաների ընդգրկել է իր շարքերում և զինպատրաստվածություն է անցկացնում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, երեխաներից որոշների տարիքը չի գերազանցում 5 տարեկանը: Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է գլխավոր քարտուղարի տեղակալ, մարդասիրական հարցերով պատասխանատու Վալ երի Ամոսը: Նրա խոսքով, շուրջ 350 երեխաներ Ռակկայում ԻՊ-ի ռազմական ճամբարներում զինպատրաստվածություն են անցնում:
Բացի այդ, նա նշել է դաժանորեն սպանված, մահապատժի ենթարկված կամ գլխատված երեխաների մասին: Ամոսը նաև անդրադարձել է Քոբանի քաղաքում ԻՊ-ի կողմից առևանգված մանկահասակ աղջիկներին, որոնք կամ բռնությունների են ենթարկվել կամ բռնի ամուսնացել են ահաբեկիչների հետ: Ուստի ամուսնությունները Ռակկայում ավելի վաղ տարիքում են անցկացնում' վախենալով, որ կարող են աղջիկներին ստիպողաբար ամուսնացնել ԻՊ-ի անդամների հետ: Ամոսը նաև նշել է կանանց առք ու վաճառքի մասին: «Անհրաժեշտ է, որպեսզի ՄԱԿ-ը և միջազգային հանրությունը ս իրիական ճգնաժամի լուծման արագ միջոցներ ձեռնարկեն»,- նշել է Ամոսը՝ ավելացնելով, որ 5,6 միլիոն անչափահաս սիրացիներ մարդասիրական օգնության կարիք ունեն:
Սիրիական հակամարտության զոհերի թիվը տարեսկզբից կրկնապատկվել է և մոտեցել 200 հազարի: 12,2 միլիոն սիրիացիների օգնության կարիք ունեն: Ընդ որում, կարիքավորների թիվը 10-ը ամիս առաջ մոտ 3 միլիոնով պակաս էր:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու