Իսլամիստները սկսել են կարիճներով վախեցնել իրաքցիներին
Աշխարհ
«Իսլամական պետության» զինյալները Իրաքում օգտագործում են կենդանի կարիճներով լցված պայթեցուցիչ բեռնարկղեր տեղի բնակչության շրջանում խուճապ առաջացնելու համար: Այս մասին հաղորդել է The Daily Mirror-ը` վկայակոչելով բրիտանացի ռազմական փորձագետ Հեմիշ դե Բրեթոն Գորդոնին, ով պարբերաբար խորհրդակցություններ է անցկացնում իրաքյան զինված ուժերի հետ։
Նրա տվյալներով՝ գրոհայինների գլխավոր թիրախը երկրի հյուսիսային նահանգներն են։
«Պայթյունից հետո կարիճները շատ արագ ուշքի են գալիս և խայթում մարդկանց՝ խուճապ առաջացնելով»,- հայտնել է Բրեթոն Գորդոնը։
Թեև շատ չեն կարիճներից տուժածները, սակայն հոգեբանական ազդեցությունը մեծ է։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու