Apple-ը ռուբլու անկման պատճառով դադարեցրել է ինտերնետ-խանութի աշխատանքը ՌԴ-ում
Աշխարհ
Apple կորպորացիան ռուբլու անկման պատճառով դադարեցրել է Apple Store ինտերնետ-խանութի աշխատանքը Ռուսաստանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով ընկերության հայտարարությունը:
«Ռուբլու արժեքի կտրուկ տատանումների պատճառով Ռուսաստանում ինտերնետ-խանութն անհասանելի է, քանի որ մենք վերանայում ենք գները»,- հայտարարել է ընկերությունը: Apple-ը ներողություն է խնդրել սպասարկյալներից պատճառված անհարմարությունների համար:
Երկարժութային զամբյուղի նկատմամբ ռուբլու փոխարժեքը վերջին երկու օրվա ընթացքում ռեկորդային նվազում է արձանագրում դեֆոլտային 1998 թվականի ժամանակներից ի վեր՝ չնայած Ռուսաստանի Կենտրոնական բանկի կողմից հանգուցային դրույքաչափի հանկարծակի և կտրուկ բարձրացմանը՝ տարեկան 10,5 տոկոսից մինչև 17 տոկոս, հաղորդել է ՌԻԱ «Նովոստին»:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու