Պակիստանում հուղարկավորում են դպրոցի վրա կատարված հարձակման զոհերին. ավելի քան 140 զոհ
Աշխարհ
Չորեքշաբթի առավոտյան՝ դեկտեմբերի 17-ին, Փեշավար քաղաքում (Պակիստանի հյուսիս-արեւմուտքում) սկսվեց երեխաների հուղարկավորությունը, ովքեր մահացել են ռազմական դպրոցի վրա ահաբեկչական հարձակման հետևանքով: Այս մասին հայտնել է NEWSru-ն:
Պակիստանի իշխանությունները հաղորդել են, որ հարձակման զոհ է դարձել 141 մարդ. 132 աշակերտներ 12-ից 16 տարեկան և ինը ուսուցիչներ: Մոտ 100 մարդ վիրավորվել է:
Պաշտոնական տվյալների համաձայն` հարձակումն իրականացրել են յոթ զինված գրոհայիններ ռազմական համազգեստով, որոնք, ի լրումն հրազենի, օգտագործել են նաև պայթուցիկ սարքեր: Բոլոր ահաբեկիչները ոչնչացվել են:
«Թալիբան» ծայրահեղական խմբավորման ներկայացուցիչը հայտնել է, որ այդ հարձակումը հարյուրավոր թալիբների դեմ պակիստանյան բանակի գործողությունների պատասխան էր:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու