Սիրիայի օդուժն «Իսլամական պետության» ավելի քան 60 գրոհային է ոչնչացրել Դեր Զորի շրջակայքում
Աշխարհ
Սիրիայի օդուժի ինքնաթիռներն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ավելի քան 60 գրոհային է ոչնչացրել Դեր Զոր քաղաքի շրջակայքում ռմբակոծությունների ընթացքում: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը։
Զինված ծայրահեղականները երկրորդ ամիսն անընդմեջ փորձում են գրավել քաղաքից 7 կմ դեպի հարավ գտնվող ռազմական օդանավակայանը։
Էլ-Հասիկա նահանգում հարվածները հասցվել են ահաբեկիչների շարասյուներին և նրանց բազաներին՝ Մանաջիր, Աղբիշ և Թել- Սաֆա բնակավայրերում: Կորուստների մասին հաղորդագրություններ չկան:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու