Curiosity-ին Մարսի վրա մեթանի հետքեր է գտել. NASA
Աշխարհ
Ամերիկյան Curiosity մարսագնացը Կարմիր մոլորակի վրա մեթանի ցայտումներ է գրանցել: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել են Փասադենայում (Կալիֆոռնիայի նահանգ) NASA-ի Ռեակտիվ շարժման լոբորատորիայի ներկայացուցիչները:
«Դա եղել է մեթանի կարճատև ցայտում, որի քանակը տասնյակ անգամ մեծացել է, իսկ այնուհետև ցրվել,- նշել են Ռեակտիվ շարժման լաբորատորիայում:- Դա վկայում է այն մասին, որ կա կենսաբանական կամ ոչ կենսաբանական ծագման ինչ-որ աղբյուր»: «Սա մեծագույն պահ է մարսագնացի առաքելության ընթացքում,- հավելել են լաբորատորիայում:- Այս գազի ներկայությունը բազմաթիվ առեղծվածներ է դրել գիտնականների առջև»:
Բացի այդ, Քամբեռլենդի ժայռից հին քարի հորատման միջոցով վերցված հետքերում Curiosity-ն նաև գտել է օրգանական մոլեկուլներ:
Դեկտեմբերին 9-ին տեղեկացվել է, որ Curiosity-ն հայտնաբերել է Մարսի վրա հին լճի գոյության նոր ապացույցներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու