Սաակաշվիլիին հրավիրել են ԵՄ-ի հետ Վրաստանի ասոցացման համաձայնագրի վավերացմանը
Աշխարհ
Եվրոպական ժողովրդական կուսակցությունը հրավիրել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵՄ-ի հետ Վրաստանի ասոցացման համաձայնագրի վավերացմանը: Այս մասին հայտնել է newsgeorgia.ru-ն` վկայակոչելով Եվրախորհդարանի անդամ Յացեկ Սարիուշ-Վոլսկիի «Ռուսթավի- 2» հեռուստաընկերության եթերում արված հայտարարությանը:
«Մենք հրավիրել ենք Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին, քանի որ շնորհիվ նրա բարեփոխումների և նրա քաղաքական թիմի, մենք կարող ենք վավերացնել Ասոցացման համաձայնագիրը»,- ասել է Սարիուս-Վոլսկին, որը հանդիսանում է Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամ:
Միխայիլ Սահակաշվիլին անձամբ դեռ չի հաղորդել, թե արդյոք կմեկնի Ստրասբուրգ, նաև անհայտ է, թե ով կմասնակցի պաշտոնական Թբիլիսիի կողմից համաձայնագրի վավերացմանը:
Եվրախորհդարանը կվավերացնի ԵՄ-ի հետ Վրաստանի ասոցացման համաձայնագիրը դեկտեմբերի 18-ին։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու