Եմենի պայթյուններից զոհվածների մեծ մասը դպրոցականներ են
Աշխարհ
Եմենում դեկտեմբերի 16-ին 2 ականապատ մեքենաների պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, պայթյունները որոտացել էին Բայդա մարզի Ռիդաա քաղաքում: Առաջին ականապատ մեքենան պայթել է հսկիչ-անցագրային կետի մոտ, որտեղով այդ պահին անցնում էր դպրոցական ավտոբուսը: Պայթյունի հետևանքով 15 աշակերտ է զոհվել:
Երկրորդ պայթյունը որոտացել է քաղաքի պաշտոնյաներից մեկի տան մոտ, ով հոուշիների՝ շիա ապստամբների, կողմնակիցն է: Պայթյունը տասնյակ մարդկանց կյանք է խլել:
Ահաբեկչական խմբավորումներից որևէ մեկն իր վրա չի վերցրել պայթյունների պատասխանատվությունը: Հավանական է, որ հեղինակները «Ալ Քաիդայի» անդամներն են:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու