ՌԴ ֆիննախի հաղորդումից հետո դոլարն ընկել է մինչև 64,5 ռուբլի
Ռուսաստան
Դոլարը և եվրոն Մոսկվայի բորսայում արագացրել են անկումն այն մասին ՌԴ ֆիննախի հաղորդումից հետո, որ նախարարությունը ռուբլին համարում է «խիստ թերագնահատված» և ձեռնամուխ է լինում շուկայում իր արժութային մնացորդների վաճառքին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Դեկտեմբերի 17-ին Երևանի ժամանակով ժամը 12:12-ին բորսայում դոլարն արժեր 64,5 ռուբլի, ինչը 3 ռուբլով ցածր է նախորդ օրվա փակման մակարդակից: Եվրոյի փոխարժեքը կազմել է 80,6 ռուբլի՝ իջնելով 4,5 ռուբլով:
Դեկտեմբերի 17-ին սակարկություններն սկսվել են արժույթների՝ 3-4 ռուբլի աճով, բայց այնուհետև դոլարը և եվրոն սկսել են իջնել: Փորձագետները խոսում էին ՌԴ ԿԲ-ի կողմից ինտերվենցիաների հավանականության մասին: Ֆիննախի հաղորդումից հետո դոլարի և եվրոյի անկումն արագացել է:
Նախորդ օրվա ընթացքում դոլարի փոխարժեքը հասել էր 80 ռուբլու, եվրոյինը՝ 100 ռուբլու, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)