Արժույթի միջազգային վաճառամիջնորդները դադարեցրել են ռուբլով սակարկությունները
Աշխարհ
Արժույթի միջազգային վաճառամիջնորդները դադարեցրել են ռուբլով սակարկությունները: Միացյալ Նահանգների FXCM առևտրական հարթակը, որը մասնագիտացած է մանրավաճառ ներդրող սպասարկյալներին ծառայությունների մատուցման բնագավառում, ռուբլով սակարկությունները դադարեցնելու որոշումը բացատրում է ԱՄՆ-ի բանկերի քաղաքականությամբ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Բանկերը դադարեցրել են ներկայացնել դոլար/ռուբլի արժութային զույգի գնանշումները: Այդ պայմաններում FXCM-ն այլևս չի կարող այդ մեխանիզմն առաջարկել իր սպասարկյալներին և սկսում է փակել դիքերը»,- The Wall Street Journal-ին ասել է ընկերության մամուլի քարտուղար Ժակլին Քլենը:
FxPro վաճառամիջնորդային խմբի վերլուծաբան Անգուս Քեմփբելը հավաստում է, որ ԱՄՆ-ի բազաթիվ խոշոր բանկեր դադարեցրել են դոլար/ռուբլի զույգով գնանշումների հաշվարկը և լուծարունության տրամադրումը, համապատասխանաբար դադարեցված են նաև գործառնությունները Forex-ի առևտրական հարթակներում: «Մենք հարկարդված ենք դա անել, որպեսզի պաշտպանենք ինքներս մեզ և մեր սպասարկյալներին: Հուսով եմ՝ շուկայում պայմանները կնորմալանան, և մենք կվերադարձնենք գնանշումները»,- ընդգծել է նա:
«Ալպարի» ֆորեքս-վաճառամիջնորդը նույնպես դադարեցրել է ռուբլի/դոլար զույգով սակարկությունները: Ընկերությունը որոշումը բացատրել է այդ մեխանիզմով լուծարունության բացակայությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել