Եվրամիության երկրների ղեկավարները կքննարկեն Ռուսաստանի տնտեսության վիճակը
Աշխարհ
Ռուսաստանի տնտեսության վիճակը և ռուբլու փոխարժեքը կլինեն Եվրամիության երկրների կառավարությունների ու պետությունների ղեկավարների՝ դեկտեմբերի 18-ի աշխատանքային ճաշկերույթի ընթացքում քննարկվելիք թեմաներից մեկը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեկտեմերի 17-ին Բրյուսելում անունը չհայտնել ու պայմանով լրագրողներին հայտարարել է Եվրամիության բարձրաստիճան դիվանագետներից մեկը:
«Այդ հարցի շուրջ Եվրոպական Խորհրդի եզրակացություններ չեն լինելու: Բայց այդ թեման կքննարկվի: Ինչպես նաև Ռուսաստանի հետ հարաբերությունները: Բացի այդ, բանակցություններում կարծարծվի Ղրիմի նկատմամբ եվրոպական պատժամիջոցների թեման»,-ասել է աղբյուրը, հավելելով, որ «Ռուսաստանը վերջին ամիսներին մեծ խնդիր է ներկայացնում Եվրամիության համար»:
Եվրոպական երկրների ղեկավարները կարծիքներ կփոխանակեն Ղրիմի նկատմամբ սահմանափակիչ միջոցների շուրջ, որոնք ուժի մեջ կմտնեն այս շաբաթ, և Ուկրաինային «քաղաքական համերաշխության ազդանշան» կտան:
Աղբյուրը հրաժարվել է մեկնաբանել ԵՄ-ի համար Ռուսաստանի տնտեսական իրադրության հետևանքները, բայց խոստովանել է, որ դա անհանգստացնում է Բրյուսելին, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել