Աշխարհում Էբոլա տենդի զոհերի թիվը հասել է գրեթե 7 հազարի. ԱՀԿ
Աշխարհ
Աշխարհում Էբոլա տենդից մահացածների թիվը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության դեկտեմբերի 14-ի տվյալներով հասել է 6 հազար 915-ի, վարակված է 18 հազար 603 մարդ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
ԱՀԿ-ն Էբոլա տենդի համաճարակի մասշտաբների կրճատման նշաններ է արձանագրել Սիեռա Լեոնեում, որտեղ շաբաթվա ընթացքում վիրուսով վարակվել է 327 մարդ:
Ավելի վաղ նշվել էր Արևմտյան Աֆրիկայի երեք երկրներում՝ Սիեռա Լեոնեում, Լիբերիայում և Գվինեայում, որտեղ շարունակում է մոլեգնել համաճարակը, 6 հազար 841 մահացածների և 18 հազար 464 վարակվածների մասին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու