ԱՄՆ-ն մեղավոր է ՌԴ տնտեսության մեջ ստեղծված խնդիրների համար. ՌԴ ԱԳՆ
Աշխարհ
Վաշինգտոնը «գիտակցաբար և միտումնավոր» մասնակցել է ՌԴ տնտեսական իրավիճակի վատթարացման մեջ: Այս մասին հայտնել է Петербургский дневник-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովին:
Լրագրողների հետ զրույցում նա ընդգծել է, որ ԱՄՆ վարչակազմը բազմիցս «վատ թաքցրած գոհունակությամբ» մեկնաբանել է Ռուսաստանում տնտեսական ցուցանիշների բացասական փոփոխությունների մասին հաղորդագրությունները:
«Այն փաստը, որ Վաշինգտոնը, ԱՄՆ վարչակազմի ֆինանսական և տնտեսական դաշինքը գիտակցաբար և նպատակաուղղված իր ձեռքն է մեկնել, որպեսզի բարդություններ ստեղծի մեր տնտեսության համար՝ դրանում մենք ոչ մի կասկած չունենք»,- ասել է Ռյաբկովը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու