Օբաման չի ստորագրել ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների օրինագիծը. ԱՄՆ վարչակազմ
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դեռևս չի ստորագրել նախկինում Կոնգրեսի կողմից հաստատված օրինագիծը, որը թույլ կտա պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի պետական սեփականություն հանդիսացող կորպորացիաների դեմ և զենք մատակարարել Ուկրաինային: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի պաշտոնական ներկայացուցչին:
«Նախագահը դեռ չի ստորագրել այդ օրինագիծը»,- ասել է նա՝ հերքելով ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակիի հայտարարությունն այն մասին, որ Օբաման այդ օրինագիծն ստորագրել է երեքշաբթի օրը:
Գործակալության զրուցակիցն առաջարկել է, որպեսզի պետքարտուղարության ներկայացուցիչը հայտարարի այդ մասին: Միևնույն ժամանակ, նա հաստատել է, որ Օբաման, ինչպես արդեն նախապես հայտարարվել էր, մտադիր է ստորագրել օրինագիծը, սակայն հստակ ամսաթիվը դեռ չի որոշվել:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու