Վենեսուելայի առաջնորդը հաստատել է ԱՄՆ-ի հետ երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը
Աշխարհ
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն վերահաստատել է իր երկրի պատրաստակամությունը՝ Միացյալ Նահանգների հետ քաղաքական երկխոսությունը շարունակելու վերաբերյալ: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:
Նման հայտարարությամբ նա հանդես է եկել երեկ Արգենտինայում՝ Հարավամերիկյան ընդհանուր շուկայի գագաթաժողովի ընթացքում:
«Մենք կշարունակենք ուղիներ փնտրել, որոնք կտանեն դեպի նրան, որ մեր հարաբերությունները հարևան հսկայի հետ անհրաժեշտ ուղղությամբ ընթանան»,- հայտարարել է Մադուրոն՝ նշելով, որ երկխոսություն հաստատելու համար ԱՄՆ-ն պետք է հարգանք դրսևորի Վենեսուելայի հանդեպ։
Նա ողջունել է ԱՄՆ-ի՝ Կուբայի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու որոշումը:
«Ես շատ երջանիկ եմ, պետք է խոստովանել, որ նախագահ Օբամայի կողմից դա համարձակ քայլ է եղել, հնարավոր է՝ ամենակարևորը նրա ամբողջ կառավարման ընթացքում»,- ասել է Մադուրոն։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու