«Սիրիայի հակամարտությունը պետք է կարգավորվի 2015-ին». ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
Աշխարհ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ հակամարտությունը Սիրիայում պետք է կարգավորվի 2015 թ.: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:
Նման հայտարարությամբ նա հանդես է եկել համաշխարհային կազմակերպության գրասենյակում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:
«2015-ը պետք է դառնա մի տարի, որի ընթացքում մենք վերջ կդնենք սարսափին Սիրիայում և կկանխենք վտանգավոր իրավիճակների սրացումը»,- ասել է Մունը։
Նա բարձր է գնահատել ջանքերը, որոնք ձեռնարկում է Սիրիայի հարցով իր հատուկ հանձնակատար Ստեֆան դե Միստուրան, մասնավորապես՝ Դամասկոսի և զինված ընդդիմության միջև հակամարտության «սառեցման գոտիներ» ստեղծելու նրա նախաձեռնությունը՝ սկսած Հալեպից։
Դրա հետ մեկտեղ Պան Գի Մունը նշել է, որ տեղական զինադադարը այդ խոշորագույն քաղաքում «չի կարող փոխարինել լայն և ավելի համապարփակ խաղաղության համաձայնագիրը» հակամարտության կողմերի միջև: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշեց, որ հրադադարի հաստատումը թեկուզ Հալեպում, չափազանց բարդ խնդիր է:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու