Վրաստանի վարչապետը բացատրություն է պահանջում նավթամթերքի բարձր գների կապակցությամբ
Աշխարհ
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կառավարության դեկտեմբերի 18-ի նիստում պահանջել է իրեն հաշվետվություն ներկայացնել նավթամթերքի գների վերաբերյալ, որոնք Վրաստանում բարձր են մնում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Ես գիտեմ, որ Վրաստանում բենզինի գինը նվազել է, բայց այն պետք է համապատասխանի համաշխարհային շուկայի գնին: Ես պահանջում եմ, որ տասն օրվա ընթացքում Մրցակցության գործակալությունը հանգամանալի հաշվետվություն ներկայացնի»,-հայտարարել է Ղարիբաշվիլին:
Նրա խոսքով՝ հասարակայնությունը պետք է գիտենա, թե ինչու Վրաստանում նավթամթերքի գինը չի համապատասխանում աշխարհում դրա արժեքին: Նավթամթերքի համաշխարհային գները շարունակում են նվազել՝ 1 տոննա բենզինը սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 2-ը էժանացել է 34 տոկոսով: Սակայն չգիտես ինչու միջազգային ապրանքային բորսաների ինդիկատորներին չի համապատասխանում գների դինամիկան Վրաստանում, որտեղ նույն այդ ժամանակաշրջանում բենզինն էժանացել է միայն 5 տոկոսով:
Արդեն երկար ժամանակ փորձագետներն ասում են, որ Վրաստանում գների բարձր մակարդակի պատճառը կարտելային հանցավոր համաձայնությունն է նավթամթերք մատակարարողների և վաճառողների միջև, հաղորդել է «Նովոստի Գրուզիա»-ն:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու