Եվրախորհրդարանը վավերացրել է ԵՄ-ի հետ Վրաստանի ասոցացման համաձայնագիրը
Աշխարհ
Եվրախորհրդարանը դեկտեմբերի 18-ին վավերացրել է Եվրամիության հետ Վրաստանի ասոցացման համաձայնագիրը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ստրասբուրգից հայտնել է վրացական «Ռուսթավի-2» հեռուստաընկերության լրագրողը:
Համաձայնագրի օգտին քվեարկել է Եվրախորհրդարանի 490 պատգամավոր, դեմ՝ 76-ը: Քվեարկությունից ձեռնպահ են մնացել 57-ը:
Եվրամիության հետ Վրաստանի ասոցացման համաձայնագիրը, որի բաղկացուցիչ մասը խորացված և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին պայմանագիրն է, հունիսի 27-ին ստորագրվել է Բրյուսելում: Որպեսզի փաստաթուղթն ամբողջությամբ ուժի մեջ մտնի, վավերացում է անհրաժեշտ այն ստորագրած երկրների խորհրդարաններում, Եվրախորհրդարանում և ԵՄ-ի անդամ երկրների խորհրդարաններում:
Փաստաթղթի վավերացմանը ներկա են եկել Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, արտաքին գործերի նախարար Թամարա Բերուչաշվիլին, Վրաստանի խորհրդարանի երկու պատգամավորներ՝ արտաքին կապերի կոմիտեի նախագահ Թեդո Ջափարիձեն և եվրոպական ինտեգրացման հարցերի կոմիտեի նախագահ Վիկտոր Դոլիձեն, որը ներկայում «Մեր Վրաստանը-ազատ դեմոկրատներ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից մեկն է:
Վավերացմանը ներկա էր նաև Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին, որին Ստրասբուրգի այս միջոցառմանը հրավիրել էր Եվրախորհրդարանի ամենաբազմանդամ կուսակցությունը՝ Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը, հաղորդել է «Նովոստի Գրուզիա»-ն:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու