Ձյան տեղումները սահմանափակել են ավտոտրանսպորտի երթևեկությունը Ստեփանծմինդա-Լարս ավտոմայրուղում
Աշխարհ
Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոմայրուղու (Ռազմավիրական ճանապարհ), որը Վրաստանը միացնում է Ռուսաստանի հետ, Գուդաուր-Քոբի հատվածում ձյան և մերկասառույցի պատճառով սահմանափակված է ավտոտրանսպորտի երթևեկությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Տվյալ հատվածում ավտոտրանսպորտի բոլոր տեսակների երթևեկությունը թույլատրվում է սոսկ հակատեղապտտման շղթաների օգտագործմամբ»,- ասված է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտի հաղորդագրության մեջ:
Ըստ որում նշվում է, որ ձնահյուսերի վտանգի պատճառով Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի (Դարիալի կիճ) 134-135-րդ կիլոմետրի հատվածում արգելվում է տրանսպորտի կանգառումը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել