Եվրոպան Վրաստանի հետ միասին ավելի պաշտպանված է. Մարգվելաշվիլի
Վրաստան
Վրաստանի հետ միասին՝ Եվրոպան ավելի պաշտպանված և զարգացած տարածաշրջան է: Նման հայտարարությամբ հանդես է եկել պետության ղեկավար Գեորգի Մարգվելաշվիլիին Ստրասբուրգում` երեկ Եվրախորհրդարանի կողմից ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի վավերացումից հետո: Այս մասին հայտնել է «Նովոստի Գրուզիան»:
Եվրախորհրդարանը վավերացրել է փաստաթուղթը լիագումար նիստում՝ Ստրասբուրգում, հինգշաբթի՝ դեկտեմբերի 18-ին:
«Ես ցանկանում եմ շնորհավորել իմ եվրոպացի գործընկերներին, եվրոպացիներին այս որոշման կապակցությամբ, քանի որ ես հավատում եմ, որ Եվրոպան՝ Վրաստանի հետ միասին, առավել պաշտպանված, առավել զարգացած շրջան է՝ մեծ հեռանկարներով»,- նշել է Մարգվելաշվիլին։
Վրաստանի արտաքին գործերի նախարար Թամարա Բերուչաշվիլին, ով Ստրասբուրգում ուղեկցել է նախագահին, ընդգծել է, որ եվրաինտեգրումը Վրաստանի կայունության երաշխիքը կդառնա։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու