Լավրովը և Շտայնմայերը քննարկել են Ուկրաինայում հակամարտության կարգավորման ուղիները
Աշխարհ
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը քննարկել են ստեղծված իրավիճակն Ուկրաինայում և հակամարտության կարգավորման ուղիները: Այս մասին հայտնել է Газета.Ru-ն:
«Այս համատեքստում ընդգծվել է մոտ ժամանակներս շփման խմբի հերթական հանդիպման անհրաժեշտությունը և Ուկրաինայի համակողմանի ներքին երկխոսության կարգավորումը: Առաջնահերթ խնդիրների թվում նշված է եղել հակամարտության գոտում խաղաղ քաղաքացիների մարդասիրական կարիքների ապահովման անհրաժեշտությունը»,- ասվում է զեկույցում:
Լավրովի և Շտայնմայերի հեռախոսազրույցը տեղի է ունեցել հինգշաբթի՝ դեկտեմբերի 18-ին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու