Եվրախորհրդարանը կոչ է արել ՌԴ-ին չեղյալ համարել Աբխազիայի հետ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը
Աշխարհ
Հինգշաբթի Վրաստանի՝ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի վավերացման կապակցությամբ Եվրախորհրդարանը նիստի ընթացքում ընդունել է «կից բանաձը», որում ընդգծել է, որ այդ համաձայնագիրը տարածվում է միջազգայնորեն ընդունված Վրաստանի ամբողջ տարածքի վրա, թեև Ռուսաստանը «շարունակում է շրջափակել Աբխազիայի և Հարավային Օսիայի շրջանները»: Այս մասին հայտնել է «Грузия Online»-ը:
491 կողմ, 84 դեմ և 63 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հաստատված որոշման մեջ եվրախորհրդարանականները քննադատել են Ռուսաստանի և Աբխազիայի միջև ստորագրված «Համագործակցության և ռազմավարական գործընկերության մասին» պայմանագիրը։
«Եվրախորհրդարանը դատապարտում է այսպես կոչված «դաշինքի և ռազմավարական գործընկերության» մասին համաձայնագիրը, որը կնքել են Աբխազիան և Ռուսաստանը, այն գնահատում է որպես Աբխազիայի անեքսիայի քայլ և կոչ անում Ռուսաստանին չեղյալ հայտարարել այն»,- նշվում է ԵԽ-ի որոշման մեջ։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու