Եվրամիությունը պաշտոնապես հրապարակել է Ղրիմի նկատմամբ սահմանված պատժամիջոցները
Աշխարհ
Ղրիմի և Սևաստոպոլի նկատմամբ դեկտեմբերի 18-ին ԵՄ-ի Խորհրդի կողմից հաստատված սահմանափակիչ միջոցները դեկտեմբերի 19-ին հրապարակվել են Եվրամիության «Պաշտոնական հանդեսում», տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Դրանք, մասնավորապես, արգելում են անշարժ գույքի օբյեկտների ձեռքբերում կամ ավելի վաղ ձեռք բերված օբյեկտների ընդլայնում, նոր ձեռնարկությունների ձեռքբերում կամ գործող ընկերություններին մասնակցության ընդլայնում, Ղրիմում գործող կազմակերպությունների համար վարկերի կամ փոխառությունների տրամադրում, Ղրիմում և Սևաստոպոլում տեղական կազմակերպությունների հետ համատեղ նոր ձեռնարկությունների ստեղծում, ներդրումային ծառայությունների տրամադրում՝ անշարժ գույքի կամ ձեռնարկությունների ձեռքբերման կամ ընդլայնման համար:
ԵՄ-ի ընդունած օրենսդրական ակտը նաև սահմանափակումներ է ներառում առևտրի բնագավառում, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու