Մեծ Բրիտանիայի նավթարդյունաբերությունը կոլապսի եզրին է. փորձագետներ
Աշխարհ
Միացյալ Թագավորության նավթարդյունաբերությունը չի կարող նորմալ գործել առկա շուկայական կոնյունկտուրայի պայմաններում և արդեն այժմ գտնվում է «կոլապսի եզրին»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարում են փորձագետները և ճյուղի անմիջական աշխատողները, որոնք դիմել են կառավարությանը ստեղծվա ծ իրավիճակում «միջոցներ ձեռնարկելու» կոչով:
«Այն պայմաններում, երբ մեկ բարել նավթը 60 դոլարից էժան է, վաստակելը գործնականում անհնարին է դառնում»,-BBC-ին հայտնել է Ռոբին Ալանը, որը նավթի հետախուզման ոլորտի անկախ ընկերությունների Brindex ասոցիացիայի նախագահն է և Premier Oil ընկերության ղեկավարը: «Իհարկե, ճգնաժամեր նախկինում էլ են պատահել, և ճյուղը կարող է դրանց հարմարվել, բայց ինչ գնով՝ կադրերի կրճատման, նախագծերի փակման և ծախսերի նվազեցման հաշվին,-շարունակել է նա:-Դրանք միշտ էլ ցավագին միջոցներ են, որոնք զգացվում են նույնիսկ երկրի մասշտաբներով»:
Մեծ Բրիտանիայի իշխանություններն արագորեն արձագանքել են առաջատար փորձագետների այս հայտարարություններին, ընդունելով, որ «ճյուղը ոչ դյուրին ժամանակներ է ապրում»: «Մենք շարունակում ենք ակտիվ կոնսուլտացիաները խոշորագույն ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ պարզելու, թե պետությունն ինչպես կարող է օգնել ստեղծված իրավիճակում»,-հայտնել են Միացյալ Թագավորության կառավարությունում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու