ՄԱԿ-ի Գերագույն ասամբլեան կոչ է արել դատարանի առաջ կանգնեցնել Հյուսիսային Կորեային
Աշխարհ
ՄԱԿ-ի Գերագույն ասամբլեան քննադատել է Հյուսիսային Կորեայում մարդու իրավունքի խախտումները։ 116 պետություն կողմ է քվեարկել համապատասխան բանաձևին, 20-ը դեմ է հանդես եկել, ևս 52-ը ձեռնպահ է մնացել: Այս մասին հայտնել է Deutsche Welle-ն։
Իր փաստաթղթում համաշխարհային կազմակերպությունը կոչ է արել Հյուսիսային Կորեայի իշխանություններին կանգնեցնել Հաագայի Միջազգային քրեական դատարանի առաջ։ Սակայն որոշումը, որը պահանջում է նպատակաուղղված պատժամիջոցներ Փհենյանում բարձրաստիճան ղեկավարների դեմ, պարտադիր չէ կատարման համար։
Միևնույն ժամանակ անհայտ է, թե կհետևի արդյոք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Գերագույն ասամբլեայի փաստաթղթի կոչերին։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու