Ցանկացած ցնցման դեպքում Բելառուսի իրադրությունը կկայունացվի կես տարում. Լուկաշենկո
Աշխարհ
Ցանկացած ցնցման դեպքում, որ կարող է տեղի ունենալ Բելառուսում, իրադրությունը կկայունացվի կես տարվա ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 19-ին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ելույթ ունենալով դատական փորձագետների պետական կոմիտեի խորհրդակցությունում:
«Դուք մի անհանգստացեք. ինչ էլ որ պատահի մեր երկրում, նույնիսկ եթե լինի վատթարագույն սցենարը, մենք, միևնույն է, կես տարում կկայունանանք շնորհիվ այն համակարգի, որ ստեղծել ենք Բելառուսում՝ իշխանության ուղղահայացի խիստ համակարգը, խիստ պահանջները»,- ասել է պետության ղեկավարը:
«Եթե, Աստված մի արասցե, իրադրությունն ինչ-որ տեղ երերա, մենք ակնթարթորեն գործի կդնենք բոլոր լծակները և կկայունանանք: Մենք, միևնույն է, դուրս կպրծնենք ցանկացած իրադրությունից, որովհետև մենք այլևս այն չենք, ինչ էինք տասը, իսկ գուցեև երկու տասնյակ տարի առաջ»,- հավելել է Լուկաշենկոն:
«Չպետք է ախուվախ անել: Պետք է պատրաստվել Նոր տարվան և Սբ. Ծննդին»,- հավելել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու