Օբաման ստորագրել է ԱՄՆ-ի` 584 մլրդ դոլար ծավալով 2015-ի ռազմական բյուջեն
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրել է կոնգրեսի կողմից ընդունված 584 մլրդ դոլար ծավալով ԱՄՆ ռազմական բյուջեն: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»:
Օբամայի խոսքով՝ բյուջեն «ապահովում է կարևոր լիազորություններ, որոնք անհրաժեշտ են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում, ինչպես նաև ամբողջ աշխարհում ճգնաժամի կարգավորման համար»:
Բանակի հիմնական ծախսերի համար կհատկացվի մոտ 521 մլրդ դոլար, ևս մոտ 64 մլրդ դոլար կհատկացվի արտասահմանյան գործողություններին, այդ թվում՝ Աֆղանստանում, Իրաքում և Սիրիայում։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու