Ավստրալիայում ձերբակալել են ութ երեխայի սպանության մեջ կասկածվող կնոջը
Աշխարհ
Ավստրալիայի Քվինսլենդ նահանգի Քերնս քաղաքում ոստիկանությունը ձերբակալել է 37-ամյա կնոջը՝ ութ երեխայի սպանության կասկածանքով: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը' հղում անելով Ավստրալիայի իրավապահ մարմինների ներկայացուցիչներին:
Ոստիկանության տվյալներով՝ ձերբակալված անձը զոհերից յոթի մայրն է, ութերորդ երեխան իր ազգականն է: Ուրբաթ օրը հենց այդ կնոջը կրծքավանդակի և պարանոցի շրջանում դանակի հարվածներով հայտնաբերել են նույն տանը, որտեղ մահացած երեխաներն էին: Նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց' որպես տուժող, իսկ ավելի ուշ, ձերբակալվել է սպանության կասկածանքով: Միևնույն ժամանակ իրավապահները ընդգծել են, որ նրան դեռևս մեղադրանքներ չեն ներկայացվել։
«Երեխաներից մի քանիսի 37-ամյա մայրը ձերբակալվել է սպանության կասկածանքով և այժմ կալանքի տակ է գտնվում: Նա գիտակից վիճակում է և պատասխանում է ոստիկանության հարցերին»,- ասել է ոստիկանության ներկայացուցիչը։
Սպանվածները 18 ամսեկանից 14 տարեկան երեխաներ են։ Նրանց բոլորի մոտ հայտնաբերվել են դանակից ստացված վնասվածքներ։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու