Երկրագնդի մթնոլորտի օզոնային շերտը վերականգնվում է. ՄԱԿ
Աշխարհ
Երկրագունդն ուլտրամանուշակագույն վնասակար ճառագայթումից պաշտպանող օզոնային շերտը «վերականգնման առաջին նշաններն է ցույց տալիս»: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Օդերևութաբանության համաշխարհային կազմակերպության և ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի՝ Ժնևում հրապարակված զեկույցը:
Ուսումնասիրությունը, որին մասնակցել է շուրջ 300 գիտնական 36 երկրից, այդ թվում՝ Ռուսաստանից, ցույց է տվել, որ մթնոլորտ հիդրոքլորֆտորկարբոնների և օզոնը քայքայող այլ նյութերի արտանետումները նվազեցնելու ուղղությամբ միջազգային հանրության կողմից ձեռնարկվող միջոցներն արդյունք են տալիս: Փորձագետների կանխատեսումների համաձայն՝ եթե այսուհետև էլ այդպես շարունակվի, ապա ներկա հարյուրամյակի կեսերին օզոնային շերտը կհասնի 1980 թվականի մակարդակին, որը «ելակետ» է ընդունված: 1980 թվականից հետո ընկած ժամանակաշրջանը բնութագրվել է մթնոլորտում օզոնի խտության արագ նվազմամբ:
Փորձագետները նշում են, որ օզոնը քայքայող նյութերի օգտագործումից մարդկության լիակատար հրաժարումը կարող է «պաշտպանիչ շերտի» վերականգնումն արագացնել 11 տարով:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել