Արևմուտքը չպետք է պատրանքներ տածի ՌԴ-ի վրա պատժամիջոցների ազդեցության հարցում. Իտալիայի ԱԳՆ
Աշխարհ
Արևմտյան երկրները պետք է հասկանան, որ Ռուսաստանն արտաքին քաղաքականությունը չի փոխի պատժամիջոցների ազդեցության ներքո. Մոսկվայի հետ հարաբերություններում անհրաժեշտ է երկխոսություն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Իտալիայի արտաքին գործերի նախարար Պաոլո Ջենտիլոնին հայտար արել է Rai News ալիքին տված հարցազրույցում:
Պաոլո Ջենտիլոնիի խոսքով՝ Իտալիան շատ է անհանգստացած Ռուսաստանի իրադրության կապակցությամբ, բայց «Արևմուտքը չպետք է պատրանքներ տածի, թե պատժամիջոցների ազդեցության ներքո Մոսկվան ինքնաբերաբար կփոխի քաղաքականությունը»:
«Պատմությունը ցույց է տալիս,-նշում է Իտալիայի դիվանագիտության ղեկավարը,- որ շատ հաճախ Ռուսաստանը դրամատիկ տնտեսական հանգամանքներին ավելի շուտ հակազդում է ազգային շահերի պաշտպանությամբ, քան քաղաքական ուղեգծի փոփոխությամբ»:
Դրա հետ մեկտեղ Պաոլո Ջենտիլոնին այն կարծիքին է, որ «Արևմուտքը ճիշտ վարվեց, պատժամիջոցներ սահմանելով, սակայն Եվրոպան սխալվում է՝ պահպանելով դրանց կոշտ ուղղվածությունը:
«Բացի պատժամիջոցներից՝ անհրաժեշտ է քաղաքական երկխոսության մեթոդը կիրառել Ուկրաինայի հարցում և ուրիշ շատ հարցերում, որոնց լուծման գործում Ռուսաստանը կարող է էական ներդրում ունենալ»,-հայտարարել է Իտալիայի ԱԳ նախարարը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու