Քուրդ զինյալները ազատագրել են «Իսլամական պետությունից» Իրաքի հյուսիս-արևմուտքի 30 գյուղերը
Աշխարհ
«Փեշմերգա» քրդական զորքին վերջին 48 ժամվա ընթացքում հաջողվել է մոջահեդներից ազատել Իրաքի հյուսիս-արևմուտքում գտնվող 30 գյուղերը: Այս մասին հայտնել է «Ալ Մայադին» հեռուստաընկերությունը:
Իրականացված գործողությունների արդյունքում հաջողվել է լիովին բացել Սինջար լեռնային շրջանը Դոհուք քաղաքի հետ կապող մայրուղին:
Միևնույն ժամանակ, Սիրիայի քրդերի ինքնապաշտպանական ուժերը հետ են մղել ԻՊ-ի գրոհայիններին սահմանային գոտու ինը գյուղերից` եզդի փախստականների համար միջանցք բացելով դեպի Սիրիայի սահման:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու