Օբաման դատապարտել է ոստիկանների սպանությունը Նյու Յորքում
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դատապարտել է երկու ոստիկանի սպանությունը Նյու Յորքում: Այս մասին հաղորդել է Reuters-ը:
Նրա խոսքով՝ ոստիկանության աշխատակիցները «արժանի են հարգանքի ու երախտագիտությանը»:
Պարեկային ոստիկանները սպանվել են իրենց մեքենայի մեջ: Այդ ժամանակ, մեքենան եղել է Բրուքլինի փողոցում:
Ենթադրվում է, որ ոստիկաններին սպանել է Իսմայիլ Աբդուլլահ Բրինսլին, ով այդպիսով վրեժխնդիր է եղել աֆրոամերիկացիների` իրավապահ մարմինների կողմից իրականացված սպանության համար: Բրինսլին հանցագործությունից հետո հայտնաբերվել է գնդակահարված գլխով: Նա ինքնասպան է եղել:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու