Պորոշենկոն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին Ղրիմի տնտեսական շրջափակման համար
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հետ, որի ընթացքում կարևորել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից՝ Կոնգրեսի ընդունած «Ուկրաինայի ազատությանն աջակցող ակտի» ստորագրումը: Այս մասին հայտնել է lenta.ru-ն՝ հղում անելով նախագահի մամուլի ծառայությունը։
Բացի այդ, Պորոշենկոն ողջունել է «Ղրիմի անեքսիայի կապակցությամբ լրացուցիչ պատժամիջոցների սահմանումը, ինչը խոսում է ԱՄՆ-ի՝ Ուկրաինայի հետ համերաշխ լինելու մասին»,- նշվում է հաղորդագրությունում։
Կողմերը քննարկել են նաև ԱՄՆ-ի, ԵՄ-ի և միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից Ուկրաինային տրամադրվելիք ֆինանսական օգնության փաթեթի գործողությունների համակարգումը:
Պորոշենկոն ու Բայդենը պայմանավորվել են շարունակել համակարգել Դոնբասում իրավիճակի կարգավորման խաղաղ պլանի իրականացման գործողությունները։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու