Արգենտինայում դատարանն օրանգուտանին օժտել է մարդու իրավունքներով
Աշխարհ
Արգենտինայում դատարանը որոշել է, որ վերջին 20 տարում Բուենոս Այրեսի կենդանաբանական այգում պահվող ամոթխած էգ օրանգուտանն ունի մարդուն հատուկ որոշ իրավունքներ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Կապիկի պաշտպանները պահանջել են օրանգուտան Սանդրայի համար ճանաչել մարդու որոշ իրավունքներ և դրա հիման վրա վերջ դնել նրա անազատությանը:
Եթե դատարանի վճիռը չվիճարկվի, կապիկին կտանեն Բրազիլիայի արգելոց, որտեղ նա կարող է ապրել ավելի մեծ ազատության պայմաններում:
Իրավական բախման հիմքում ընկած է այն հարցը, թե կենդանին արդյոք «իր» է թե «անձ»:
Դեկտեմբերին Նյու Յորքի նահանգի դատարանը մերժել է շիմպանզեին անազատությունից արձակելու համանման պահանջը՝ գտնելով, որ այն իր տիրոջ սեփականությունն է:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել