Արգենտինայի քաղաքն արգելել է գեղեցկության մրցույթները
Աշխարհ
Արգենտինայի Չիվիլկոյ քաղաքը դարձել է երկրում առաջինը, որն արգելել է Սուրբծննդյան տոնական հանդեսների ժամանակ գեղեցկության մրցույթների անցկացումը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Քաղաքի վարչակազմի հայտարարության մեջ ասված է, որ տոնն ըստ էության սեքսիստական է և խրախուսում է կանանց նկատմամբ բռնությունը:
Նաև նշված է, որ նման մրցույթների պատճառով մարդիկ համակվում են ֆիզիկական գեղեցկության նկատմամբ անառողջ զգացումով, ինչպես նաև ի հայտ են գալիս զանազան խանգարումներ, օրինակ՝ բուլիմիա և անորեքսիա:
Գեղեցկության մրցույթների փոխարեն հանդեսների կազմակերպիչները կանցկացնեն կառնավալային դիմակների մրցույթ և կպարգևատրեն առանձնապես աչի ընկած մասնակիցներին:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան