Ցուրտն ու մառախուղը տրանսպորտային կոլապսի պատճառ են դարձել Հնդկաստանի մայրաքաղաքում
Աշխարհ
Թանձր մառախուղի պայմաններում նվազագույն տեսանելիությունը դեկտեմբերի 22-ի առավոտյան տրանսպորտային կոլապսի պատճառ է դարձել Հնդկաստանի մայրաքաղաքում: Միջազգային և միջքաղաքային հաղորդակցությունը գործնականում լիովին կազմալուծված է, չեղյալ են հայտարարված կամ անորոշ ժամանակով հետաձգվել են շուրջ 40 ավիաչվերթներ և ավելի քան 60 գնացքներ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Ըստ Դելիի օդերևութաբանական դեպարտամենտի հաղորդումների՝ գործնականում անթափանց մառախուղն առաջացել է ջերմաստիճանի կտրուկ անկման հետևանքով. դեկտեմբերի 22-ը Դելիում դարձել է ամենացուրտը վերջին հինգ տարվա ընթացքում՝ ըստ Ցլեսիուսի 4,2 ասիտիճան, ինչը չորս աստիճանով ցածր է նորմայից:
Անցած կիրակի օրը, որը նույնպես դարձել է ամենացուրտը վերջին 11 տարվա ընթացքում, զոհվել է առնվազն յոթ մարդ, որոնք փորձել են տաքանալ իրենց խրճիթներում, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել