Աբխազիայի խորհրդարանը վավերացրել է ՌԴ-ի հետ դաշինքի և գործընկերության մասին համաձայնագիրը
Աշխարհ
Աբխազիայի խորհրդարանը վավերացրել է Ռուսաստանի հետ «դաշինքի և ռազմավարական գործընկերության» մասին համաձայնագիրը: Այս մասին հաղորդել է ՌԻԱ «Նովոստին»:
Փաստաթուղթը նախատեսում է ստեղծել անվտանգության և պաշտպանության միասնական տարածություն:
Այն նաև նախատեսում է սոցիալական չափանիշների աճը, այդ թվում, կենսաթոշակների, բժշկական և սոցիալական ապահովագրության ապահովում, առողջության, կրթության և գիտության ոլորտի աշխատողների աշխատավարձի ավելացում:
Նոյեմբերի 24-ին Ռուսաստանի և Աբխազիայի նախագահները ստորագրեցին դաշինքի մասին համաձայնագիրը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու