Նազարբաևը Դոնբասում խաղաղ գործընթացը արագացնելու պատրաստակամություն է հայտնել
Աշխարհ
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Ուկրաինա կատարած աշխատանքային այցի ընթացքում երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյին պատրաստակամություն է հայտնել երկու երկրների միջև տնտեսական համագործակցության զարգացմանը լիովին նպաստելու և Դոնբասում խաղաղ գործընթացը արագացնելու վերաբերյալ: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը` հղում անելով Ուկրաինայի ղեկավարի մամուլի ծառայությանը:
«Նուրսուլթան Նազարբաևը ընդգծել է մինսկյան ձևաչափը պահպանելու կարևորությունը և հայտնել խաղաղ գործընթացին միանալու պատրաստակամության մասին», - ասվում է հաղորդագրության մեջ:
Պորոշենկոն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել Ղազախստանի նախագահին «Ուկրաինայի անկախության և տարածքային ամբողջականության աջակցության հարցում ամուր և հետևողական դիրքորոշման համար»:
Ինչպես հայտնել են մամուլի ծառայությունից, այսօր նախագահների հանդիպումը տեղի կունենա ընդլայնված ձևաչափով:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու