Ադրբեջանում ՏԻՄ ընտրություններ են
Աշխարհ
Ադրբեջանում դեկտեմբերի 23-ին կկայանան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, երկրի 118 ընտրական շրջանում գրանցված 37 հազար 77 թեկնածուից կընտրվեն 15 հազար 35-ը:
ՏԻՄ ընտրություններում իրենց թեկնածուներին առաջադրել են երկրում իշխող «Յենի Ազերբայջան», «Քաղաքացիական համերաշխություն», «Ումիդ», Ադրբեջանի սոցիալ-դեմոկրատական, «Ազգային վերածննդի շարժում», «Մեծ արարում», «Անավաթան», Ժողովրդավարական բարեփոխումների ադրբեջանական կուսակցությունները:
Եվրոպայի խորհուրդը հրաժարվել է դիտորդներ ուղարկել՝ այդ ընտրությունների ընթացքին հետևելու համար:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու